Վարչապետի գլխավոր խորհրդականի ունեցվածքը
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն արդեն ներկայացրել Է իր ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ։ «ժողովուրդ»-ը տեղեկացավ որ նորանշանակ խորհրդականն ունի անհատական բնակելի 2 տուն, մեկ ընկերությունում՝ 17 հազար 500 դրամի բաժնեմաս։ Տվյալ դեպքում, նշված չափի բաժնեմասը ենթադրում Է, որ Մարտիրոսյանն ինչ-որ ընկերության մեկ երրորդ բաժնետոմսերի սեփականատերն Է։
Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 17.5 մլն ռուսական ռուբլի։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել Է իր աշխատավարձը, որ այս տարվա անցած ութ ամիսներին կազմել Է 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի և կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի։ Այլ կերպ ասած՝ Գագիկ Մարտիրոսյանը փաստացի ապրում Է ինչպես ՌԴ քաղաքացի։ Հետաքրքիր Է, թե ինչպես Է նա ՀՀ կառավարությունում պաշտոնավարելու»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։