Գալուստ Սահակյանը նայեց, նայեց ու տեսավ, թե ովքեր են խոսում «ատկատների» մասին (տեսանյութ)
Ես կարծում եմ, եթե «ատկատներ» կան, ապա դրա համար համապատասխան մարմիններ կան բողոքելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «ատկատների», կոռուպցիայի և վարչապետի կողմից իրականացվող նորամուծությունների մասին:
«Այսօր նաև խորհրդարանում, մանավանդ վերջին նիստին, բոլորը խոսում էին «ատկատների», կաշառակերության, ամեն ինչը ոչնչացնելու մասին: Եվ այպես նայում, նայում էի, մեկ էլ տեսա հետևյալը. սրանք բոլորը, ժամանակին, մեզ հետ միասին և ընդհանրապես, եղել են իշխանության մեջ և այսօր խոսում են «ատկատների» մասին»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողների այն հարցին, թե փաստորեն իրենք էլ են մասնակցել «ատկատներին», պատասխանեց. «Չեմ ասում: Էդ մյուս բաներն էլ դուք որոշեք, թե ովքեր են: Որևէ նորմալ մարդ, չի ասում դրա մասին: Խոսում են նրանք՝ ովքեր եղել են իշխանության մեջ»:
Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետը հայտարարել է, որ ովքեր ունեն համարձակություն, լավ ջիղ, միտք, գաղափարներ, նոր բիզնես ստեղծելու համար, ապա կառավարությունը նրանց կողքին կանգնած է, արդյոք Գալուստ Սահակյանի տղան կամ ընտանիքի անդամները նման ցանկություն չունեն, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քաղաքացու մտքով անցնում է, որ ունենա իր յուրօրինակ բիզնես, մեկին հաջողվում է, մյուսին՝ չի հաջողվում: Մեկը բիզնես է բացում, մյուսն աշխատում նրա մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: