Արփինե Հովհաննիսյանն իր վերանշանակման և առաջիկա անելիքների մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր նշանակվեցին և վերանշանակվեցին մի շարք նախարարներ: Վերանշանակվածների թվում էր նաև Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՀ արդարադատության նախարար:
ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, վերանշանակված նախարարը պատասխանելով այն հարցին, թե վերանաշանակվելով ինչ նոր առաջադրանքներ կան, նա պատասխանեց. «Առաջադրանքները, որոնք ես ստացել եմ կամ այն տեսլականը, որով փոփոխության պետք է առաջնորդվեմ և մնացած այլ հարցերի հետ կապված՝ դուք կտեսնեք կառավարության ծրագրերի հաստատումից հետո»:
Նա անդրադարձավ նաև հակակոռուպցիոն օրինագծին, որը ներկայացվել է կառավարության օրակարգում և քննարվում է ԱԺ արտահերթ նիստում: Այդ կապակցությամբ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարծես քաղաքական բոլոր ուժերն արտահայտել են իրենց դրական վերաբերմունքն օրինագծի կապակցությամբ: «Ես իրավմամբ համարում եմ այս օրինագիծը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ամենակարևոր, բայց առաջին քայլերից մեկը»,- նշեց վերանշանակված նախարարը:
Այն հարցին, թե ինչ նոր հարցեր պետք է քննարկի առաջիկայում խորհրդարանը՝ կապված ապօրինի հարստացման հետ, նա պատասխանեց. «Առաջիկայում Արդարադատության նախարարությունն իր ընտրված հանձնարարականների շրջանակներում կամփոփի, կներկայացնի կառավարությանը և խորհրդարանին մի քանի օրինագծեր.
1. Ապօրինի հարստացում, որը կքրեականացվի,
2. Իրական սեփականատերերի բացահայտումներ,
3. Հակակոռուպցիոն մարմնի հետ քննարկումներ:
Վերջինը կամփոփի այս ամբողջը և նոր երանգ, ուժ կհաղորդի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: