Չեխիայում զինված հայի են որոնում
Չեխիայի հանրապետության իրավապահ մարմինները պարզել են, որ հուլիսի 1-ին մայրաքաղաքի Զլիչին թաղամասում գտնվող «Globus» հիպերմարկետի շենքի առաջ հրաձգություն է տեղի ունեցել, որի կազմակերպիչն օտարերկրացի է եղել՝ ազգությամբ հայ Ծատուրյան Նորայրը, որին հիմա որոնում են: Քննության վարկածով՝ հենց նա է հրաձգություն սկսել, որի արդյունքում 47-ամյա տղամարդ է վիրավորվել: Այս մասին գրում է Aroundprague.cz-ը:
«Ոստիկանությունը բավականաչափ ապացույցներ ունի, որպեսզի Հայաստանի քաղաքացուն մեղադրի կատարվածի համար»,- հաստատել է այս տեղեկությունը Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան:
Նշվում է նաև, որ որոնվում է ՀՀ քաղաքացի, ով մոտ 40-50 տարեկան է, ունի սև վարսեր: Ոստիկանության տվյալներով՝ նա զինված է և վտանգավոր: