Կենդանիները մարդկանց պաշտպանում են հիվանդություններից
Եվրոպացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են մարդու շնչառական համակարգի հետ կապված խնդիրները, պարզել են, որ կենդանիները դրական են ազդում մարդկանց առողջության վրա: Այս մասին գրում է Pravda.ru-ն:
Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 26-54 տարեկան Եվրոպայի տարբեր 14 երկրի ներկայացուցիչներ:
Մասնակիցների 57%-ը, որոնք մանկության տարիներին շփվել են կենդանիների հետ, ալերգիկ չեն եղել: Ասթմայով տառապողները ևս քիչ են գրանցվել:
Գիտնականները պարզել են, որ գյուղում մեծացած և կենդանիների հետ շփված մարդանց առողջությունն ավելի ամուր է: