Այն պահից, երբ Հայաստանը սկսեց Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, գրանտակերների միջավայրում խուճապ սկսվեց
։ Նրանք վախեցան, թե մետրոնոմը կանջատեն. այն է՝ արևմտյան ֆինանսավորումը կդադարի։ Ստիպված խեղճերը թափահարում են գրանտատուների առջև պոչը, կնձմնձալով ու ինտենսիվ թուք արտադրելով։ Եվ ակտիվորեն դրսեւորում խնդրողական պահվածք՝ անցկացնելով հակառուսական ակցիաներ, ինչպես սովորոբար տեղի է ունենում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Չէ՞ որ գրանտակերների իրական նպատակը բնավ ազատասեր Հայերին արյունարբու Պուտինից պաշտպանելը չէ։ Թքած ունեն նրանք Հայաստանի վրա։
Իրական նպատակը մետրոնոմին, այսինքն՝ արևմտյան հովանավորներին, իրենց մասին հիշեցնելն է։ Ի դեպ, գրանտակերների պատճառով Արևմուտքը ներկայանում է բավական անհրապույր տեսքով։ Պատկերացրեք մարդու, որը հետաքրքրում է շրջապատին միայն իր փողերով ( գրանտներով )։ Ոչ թե խելքով, ոչ թե կրթությամբ, ոչ թե գեղեցկությամբ, այլ միայն փողերով։ Այո, ես ճանաչում եմ ունևոր մարդկանց, որոնք լրջորեն համարում են, թե վճարովի սերը անվճարից էժան է նստում։ Դե ինչ, գուցե էժան է, միայն թե վճարովի հարաբերություններում երբեք չի լինում բուն սերը։ Շահ, հաշվենկատություն, հարմարավետություն, հաճույք. ինչ ասես, բայց ոչ սեր։ Այստեղ կա ևս մի հանգամանք։ Փողերը թեև սրբազան սուբստանցիա են, բայց երբեմն ունենում են սպառվելու հատկություն։ Ըստ որում՝ հաճախ դա տեղի է ունենում ամենաանհարմար պահին։ Պատկերացնենք, թե արեւմտյան հովանավորների փողերը սպառվել են կամ նրանք ինչ-որ պատճառով դադարել են կերակրել խնդրողական պահվածք դրսևորողներին։
Ի՞նչ եք կարծում, քանի մարդ կմասնակցի արևմտամետների ակցիաներին։ Իհարկե, բացի ֆինանսական Եվրոպայից, գոյություն ունի Թովմա Աքվինացու և Միքելանջելոյի, Հենրիխ Բյոլի և Ալբերտ Շվեյցերի, Հեգելի և Կանտի Եվրոպան։
Ցավոք, հայրենի արևմտամետները Եվրոպայում տեսնում են ոչ թե այդ արժեքները, այլ բացառապես գրանտները։ Թեպետ այդ արժեքները ինքը՝ Եվրոպան էլ, արդեն մշուշոտ է հիշում:
Արամ Սարգսյան. ֆեյսբուք: