Եթե մի պահ պատկերացնենք, որ երկրի բոլոր ոլորտներում ամերիկյան կամ եվրոպական որևէ երկրի ճշգրիտ պատճենված կյանքն է
Եթե մի պահ պատկերացնենք, որ երկրի բոլոր ոլորտներում ասենք, ամերիկյան կամ եվրոպական որևէ երկրի ճշգրիտ պատճենված կյանքն է, հասարակությունը նույն ձևով, ինչպես արդեն քսանհինգ կամ հարյուր քսանհինգ տարի, կբողոքեր իշխանություններից, մանավանդ, որ իսկապես, բողոքելու շատ բան կա․ սկսած տների չափազանց բարձր վարձերից, շենքերի մենեջերների գոռոզ ու արհամարհական վերաբերմունքից, տների փոքրությունից, նեղությունից, հարևանների աղմուկից, որն իսկապես լուրջ խնդիր է, քանզի պատերն այնքան բարակ են, որ ամեն ինչ հստակ լսվում է, հարևանի, բարեկամի կամ մի անծանոթի կողմից, ասենք՝ մի թարս հայացքի համար, «սու»-ի արժանանալու վախից, որի հիմքում մի քանի դոլար պոկելու մոլուցքն է, կանանց չափազանց շատ և տղամարդու, ինչպես նաև ընտանիքի համար վիրավորական ազատությունից, փոխադարձ հարգանքի, ջերմ սիրո, հավատարմության իսպառ բացակայությունից, համընդհանուր անտարբերությունից, ամեն ինչի թանկությունից, որի համար դրսևորելով մեծագույն կամք, աշխատում են մի քանի տեղ, որ փակեն մեքենայի վարձը, տան վարձը, հեռախոսի, լույսի, գազի և այլ ծախսեր:
Անհեթեթություն է․ երկրում մարդ քսան անգամ ավելի արժանապատիվ ու հանգիստ է ապրում, բայց երազում է արդեն ցնցվող ու կործանվող «քաղաքակրթված» եվրոպաներ:
Արմեն Հարությունյան. ֆեյսբուք: