«Արմավիր» ՔԿՀ-ում պատերը կարծես «թքով կպցրած» լինի
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն Է եղել, շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։ Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում Էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր Է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու Էին այդ հավաստիացումները։
Ասում են նաև, ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում, ինչ-որ բան քանդվում Է, ինչ-որ բան Էլ, ասես, «թքով կպցրած» լինի։ Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին Էլ են շատ բան ասում, բայց լսողն ով Է»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում։