Տան արտաքին պատը փլուզվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 39-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով փլուզվել է արտաքին պատը՝ մոտ 10 քմ:
Դեպքի վայրում են գտնվել 1-04 ծառայության աշխատակիցները: