Ամերիկացի գիտնականներն առաջարկել են էներգիա ստանալ խցանումներում գտնվող մեքենաներից
Կալիֆորնիայում մեկնարկել է գիտական ծրագիր, որի նպատակն է պարզել` արդյո՞ք հնարավոր է էներգիա ստանալ խցանումներում կանգնած մեքենաներից: Այս մասին հաղորդում է «Phys.org»-ը:
Գիտնականները հույս ունեն հավաքել այն էներգիան, որը քշելիս և խցանումներում կանգնելիս արտադրում են մեքենաները և որն այնուհետև ցրվում է ալիքների կամ ջերմության տեսքով: Հավաքված էներգիան նախատեսում են վերածել էլեկտրական հոսանքի:
Ծրագրի հնարավորության գնահատականների համաձայն, նահանգի կառավարությունն առանձնացրել է 2 միլիոն դոլար: Նման հետազոտությունը մոտ 5 տարի առաջ սկսել էին Իսրայելի գիտնականները, սակայն ծրագիրը մերժվել էր: