«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը վիրահատության կենթարկվի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արմեն Լամբարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց հիվանդանոցի հետ, որտեղից հայտնեցին, որ հիվանդի առողջական վիճակը բավարար է:
«Արմեն Լամբարյանի առողջական վիճակը բավարար է: Նա ոտքի վիրահատության կենթարվի»,-հայտնեցին հիվանդանոցից: