Ադրբեջանական սոցիալական ցանցերը «պայթում» են ընտրական խախտումների մասին գրառումներից
«Եվս մեկ քայլ դեպի միապետության ամրապնդում» հակիրճ այսպես կարելի է բնութագրել Ադրբեջանում անցկացվող սահմանադարկան փոփոխությունների հանրաքվեն:
Ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերը և ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ հանրաքվեն ընթանում է կոպտագույն խախտումներով. ըստ որոշ ընդդիադիրների՝ մարդիկ հրաժարվում են մասնակցել հանրաքվեին: Նրանց ուղղակի ստիպողաբար բերում են ընտրատեղամասեր: Որոշներն էլ հայտնում են, որ ընտրախցերում գրիչ չկա և նրանց հանձնում են արդեն իսկ նշված ընտրաթերթիկներ:
Կասկածից վեր է, որ Ալիևների վարչակարգի կողմից առաջ քաշած սահմանադրական փոփոխությունները կանցկացվեն՝ ի հաշիվ այդ երկրի բնակչության իրավունքների ոտնահարման:
Աշոտ Մովսիսյան. ֆեյսբուք: