Փակ արխիվից հանվել են Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերն ու Շուշիի ազատագրման քարտեզը (լուսանկարներ)
Հայաստանի ազգային արխիվը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ առաջին անգամ ներկայացրել է ՀՀ երեք նախագահների առաջին անձնագրերը, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրերը, Հայաստանի կաթողիկոսների առաջին անձնագրերը:
Արխիվում ներկայացվել են նաև Շուշիի ազատագրման քարտեզը, խորհրդային և անկախ Հայաստանի խորհրդարանների գրանցամատյանները, ՀՀ բոլոր տարիների թղթադրամները, Հայաստանի երրորդ Հանրապետության դրոշի տարբերակները, զինանշանի ու անկախության հիմներգի բնօրինակները, Սևրի, Բաթումի պայմանագրերը և այլ փաստաթղթեր:
Նշենք, որ Հայաստանի ազգային արխիվը բացվում է 5-10 տարին մեկ: Ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնց հնության ժամկետը լրանում է: