Ուկրաինայի Վինիցա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել (լուսանկար)
Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի Վինիցա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը: Այս մասին հաղորդում է Analitikaua.net-ը:
Խաչքարը տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցում մոտ: Այն օծել է Հայ առաքելական եկեղեցում Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Ինչպես հաղորդել է Ուկրիանայի հայերի միության տնօրեն Դավիթ Մկրտչյանը, բացման արարողությանը ներկա են եղել նաև քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչները, առաքելական եկեղեցու, Ուկրաինայի հայերի միության, Վինիցայի և երկրի այլ շրջանների հայերի միության ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարներ են կանգնեցվել նաև Նիկոլաևում, Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, Կիրովոգրադում, Ուժգորոդում, Բերեժանում, Խմելնիցկում, Չերնիգովում, Սլավուտիչում, Ռայկիում: Իսկ Խարկովում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Մի շարք շրջաններում ընդունվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձևեր: