Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի մեդալակիրներ
Իրանում ավարտվեց «Ավիչեննա» մրցաշարը, որի միանձնյա հաղթող դարձավ Ալեքսեյ Շիրովը, ով վաստակեց 7 միավոր:
Հովհաննես Գաբուզյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակեցին 6,5-ական միավոր և կիսեցին 2-7-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Հովիկ Հայրապետյանը 3-րդ հորիզոնականը: