Մինսկի բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչը ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս
Մինսկի բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Մեդվեդչուկը ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Այս մասին հայտնել է «Радио свобода»-ն:
«Ցավոք, դե ֆակտո այն պատկանում է Ռուսաստանին»,- հայտնել է նա:
Բացի այդ, նա նշել է, որ Ղրիմը հազիվ թե կրկին դառնա Ուկրաինայի մասը:
«Եթե Ուկրաինայի իշխանություները ցանկանային վերադարձնել Ուկրաինան, ապա չէին սահմանափակի էլեկտրոէներգան և ջրամատակարարումը, չէին հայտարարի տնտեսական շրջափակում, չէին փակի երկաթուղային հղումները»,- հավելել է Մեդվեդչուկը: