Հիլարի Քլինթոնը Պուտինին «Համաշխարհային ազգայնականության կնքահայր» է անվանել
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «Համաշխարհային ազգայնականության կնքահայր»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քլինթոնը միևնույն ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ մյուս թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա գովաբանել է Պուտինին: Վերջինս ՌԴ նախագահի դերը քաղաքականության մեջ շատ բարձր է գնահատել:
Լրատվամիջոցները մշտապես նշում են, որ Ռուսաստանն ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին կենտրոնական թեմա է դարձել և՛ Թրամփի և՛ Քլինթոնի համար: