Թուրքական ռազմական ուժերը քուրդ զինյալների կողմից ենթարկվել են հրետանային հարձակման
Թուրքական ռազմական ուժերը, որոնք մտել են սիրիական Ջարաբլուս քաղաքը, օգոստոսի 25-ի ուշ երեկոյան սիրիացի քուրդ զինյալների կողմից ենթարկվել են հրետանային կրակի:
Թուրքական ուժերն անցել են հակահարվածի և սկսվել է հրետանային կրակ թուրքական ուժերի և ժողովրդական պաշտպանության բաժինների (YPG) միջև: YPG-ին հաջողվել է մոտենալ Ջարաբլուսից 40 կմ դեպի հյուսիս գտնվող Մանբիժ քաղաքին, որից հետո ազդարարել են, որ շարունակում են առաջընթացը՝ նպատակ ունենալով մոտենալ Ջարաբլուսին:
Սիրիական քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD), որի զինված թևն է հանդիսանում «YPG»-ն, նախապես հայտարարել էր, որ իրենք սկսում են պայքարը ինչպես «ԻՊ»-ի այնպես էլ՝ ագրոսոր Թուրքիայի դեմ:
Թուրքական զորքերն այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից, կրակ են բացել «YPG» դիրքերի ուղղությամբ, որոնք արդեն մոտեցել են Ջարաբլուսին: Չնայած ԱՄՆ-ն կոչ էր արել քրդական աշխարհազորայիններին, որ նահանջեն, սակայն քրդերն անցել են հարձակման:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկելով քրդական ուժերի դուրս բերման հարցը տարածաշրջանից: Քերրին համաձյնություն էր տվել, որ PYD/ YPG ուժերը դուրս կգան դեպի Եփրատի աջ ափ, սակայն հեռախոսազրույցից հետո, մի քանի ժամ անց, քրդական ուժերը լուրջ հակահարվածներ են սկսել հասցնել թուրքական ուժերին:
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը քիչ առաջ դիմել է ԱՄՆ ղեկավարությանը ասելով, որ իրենք ունեն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն, որով ԱՄՆ-ի հովանավորչությունը վայելող PYD/YPG ուժերը չպետք է անցնեն Եփրատից արևմուտք և խանգարեն թուրքական ուժերին, սակայն կարծես թե պայմանավորվածությունը խախտվում է:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: