«Mitsubishi Pajero»-ն Արագածավանի մոտ գլորվել է ձորակը. 20-ամյա ուղևորը մահացել է
Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 տուժած անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր՝ 1996 թ. ծնված Ա. Պ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի Մուրացանի ԲԿ:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: