Գյումրիում 4-րդ հարկից վայր ընկած 2-ամյա երեխայի կյանքին վտանգ է սպառնում. վերջինս կոմայի մեջ է
Ինչպես հայտնել էինք, Գյումրիի Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, 2-ամյա տղա էր ընկել:
Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա գանգուղեղային վնասվածք է ստացել, միացված է արհեստական շնչաառական ապարատին, գտնվում է կոմայի մեջ»,-հայտնեցին վերակենդանացման բաժանմունքից: