Եվս 9 թուրքական տանկ մտել է Սիրիայի տարածք
Նվազագույնը 9 թուրքական տանկ մտել է Սիրիայի տարածք` թուրք-ամերիկյան օպերացիայի շրջանակում, որն ուղղված է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալներին ոչնչացնելուն: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ տեխնիկա, որպեսզի բացվի ճանապարհը դեպի քաղաք: Բացի այդ մենք ունենք զրահապատ մեքենաներ, որոնք կարող են օգտագործել սիրիացի ապստամբները: Մենք կարող ենք տրամադրել դա անհրաժեշտության դեպքում»,- ասել է թուրք քաղաքական գործիչը: