Նավթի համաշխարհային գները` օգոստոսի 24-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գների նվազում է նկատվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 1.27 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 47.49 դոլարի:
«Brent» նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում նվազել են 1.04 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 49.44 դոլարի: