Ռուսաստանը Սիրիայում կանխել է ՆԱՏՕ-ի մասսայական հրթիռային հարվածը. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի գործողությունները թույլ են տվել կանխարգելել Սիրիայում ՆԱՏՕ-ի հարվածը հրթիռներով: Այս մասին գրում է «Новая газета»-ն:
«Մեր ներկայությունն այնտեղ, եթե դուք հիշում եք, մեկ տարի առաջ, ավելի ճիշտ՝ մեկուկես տարի առաջ, աստիճանաբար քայլ առ քայլ փոխել է ընդհանուր իրավիճակը: Փոխվել է Սիրիայի իրավիճակը, և երբ դուք հարց եք տալիս ինքներդ ձեզ՝ իսկ ինչ կլիներ, եթե մեր նախագահին հաջողվեր քիմիական զենքը ոչնչացնելու և հանձնելու միտքն իրականացնել: Այնտեղ, որքան հիշում եմ, 624 հրթիռ պատրաստ էին Սիրիային մասսայական հարված հասցնելու»,- հայտնել է Շոյգուն:
Նախարարը հավելել է, որ չի կարելի Սիրիայի և Լիբիաի իրավիճակները համեմատել: Նրա խոսքով՝ այդքան մասշտաբային հարված ստանալու դեպքում Սիրիայի պետական կառույցները վերակագնելը ծայրահեղ դժվար կլիներ: