Սիրիայում հրթիռակոծվել է ծննդատունը
Սիրիայի Իդլիբ նահանգում հրթիռակոծվել է ծննդատունը: Հրթիռակոծության հետևանքով շենքը լուրջ վնասներ է կրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան: Ծննդատունը 100 կմ շառավղով միակն է: Այնտեղ գտնվում են 1300 կին և երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրթիռակոծության են ենթարվել Դամասկոս ու Լաթաքիա քաղաքները: