Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր
Մինչև 16 տարեկան պատանիների շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտված է: Հայաստանի պատանեկան հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր: Հանուն արդարության պետք է նշել նաև, որ շատ քիչ էր տարբերությունը արծաթե մեդալակիր դարձած Ռուսաստանի ընտրանու հանդեպ: Այսօր փայլեցին բոլորը` 4-0:
Հրաշալի մրցաշար էր, փայլուն մասնակցություն, գերլարված պայքար:
Շնորհավորում եմ բոլորիս` բրոնզե մեդալներին արժանանալու համար:
Նարեկ Վարազդատյան. ֆեյսբուք: