Քննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել
«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվել: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
«Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքնության եզրակացության արդյունքները, որի համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Հարցաքննվել է նաև փորձագետը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին ազատ արձակել»,-հայտնեցին Քննչական կոմիտեից: