Այս ամենը ծնող պատճառները անկեղծորեն թող վերլուծվեն, ճիշտ դասեր քաղվեն
300 սպարտացիները, գիտակցելով, որ ուժերն անհավասար են՝ դիմակայեցին իրենց բազում անգամ գերազանցող Աքեմենյան կայսրության զորքին: Չնայած պարտվեցին, բայց նրանց անձնազոհությունը անտեղի չանցավ: Նվաճված Հունաստանի այդ հատվածի հանդեպ, հարգելով նրանց անձնազոհությունը՝ առավել մեղմ վերաբերմունք եղավ նվաճողների կողմից:
Ավարայրի դաշտում, գիտակցելով, որ ուժերն անհավասար են՝ հայերը դիմակայեցին իրենց մի քանի անգամ գերազանցող Սասանյան կայսրության զորքին: Չնայած պարտվեցին, բայց նրանց անձնազոհությունը անտեղի չանցավ: Նվաճված Հայաստանը պահպանեց կիսանկախ կարգավիճակը, իսկ բռնի կրոնափոխությունը կասեցվեց:
2016թ.-ի հուլիսյան այս դեպքերից հետո կցանկանամ որ ոչ ոք չզոհվի, իսկ այս ամենը ծնող պատճառները անկեղծորեն վերլուծվեն, ճիշտ դասեր քաղվեն և, վերջիվերջո, սկսենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ շարքային քաղաքացին կսկսի ապրել արժանապատիվ կյանքով:
Արթուր Եղիազարյան, Ֆեյսբուք: