Հայաստանում լավ թե վատ որոշ պաշտոնյաներ իրենց եկամուտները հայտարարագրում են
Աշխարհի զարգացած երկրներում ողջ չափահաս բնակչությունը տարեկան մեկ անգամ հարկային հաշվետվություն է ներկայացնում իր եկամուտների մասին։
Թերզարգացած երկրներում դա չկա, և ով ինչքան կարողանում է խաբում ու գռփում է պետական բյուջեն։
Հիմա Հայաստանում լավ թե վատ որոշ պաշտոնյաներ իրենց եկամուտները իբր թե հայտարարագրում են։ Սուտն ու սխալը այդ հայտարարագրերում շատ են, բայց և այնպես էլի հասարակությունը որոշ բաներ տեսնում է այնտեղ ու պախարակում է այդ խաբեբաներին։
Առաջարկում եմ, որ իրեն ընդդիմադիր հատվածի առաջնորդ կամ առաջամարտիկ կամ ինչպես կուզեք նրան անվանեք հայտարարողը ևս հասարակությանը իրազեկի, թե ինչ միջոցների հաշվին է նա ու նրա ընտանիքը գոյատևում։
Համլետ Աբրահամյան. Ֆեյսբուք