Ինձնից լավ ոչ ոք չգիտի ահաբեկչությունների վտանգի մասին. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտնել է, որ իրեն համարում է ավելի քաջատեղյակ ահաբեկչությունների սպառնալիքին, քան մյուսներն են: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հարցազրույցի ընթացքում հեռուստահաղորդավարուհին նախագահին խնդրել է մեկնաբանել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ահաբեկչության հետ կապված իրավիճակը սրվում է: Լրագրողը հարցրել է, թե արդյոք իրավիճակն այդքան մռայլ է, ինչին ի պատասխան` Բարաք Օբաման հայտնել է, որ դա այդպես չէ:
Նախագահը խոստովանել է, որ ահաբեկչություններն իրենցից իրական վտանգ են ներկայացնում, և դրա մասին իրենից ավելի լավ ոչ ոք չգիտի: Ըստ Օբամայի` դրա դեմ պայքարելու միջոցներից մեկը սեփական արժեքները չզոհաբերելն է: