Օդեսայում Սավչենկոյի վրա ձվեր են նետել
Անհայտ անձինք Օդեսայում փորձել են ձվեր նետել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի վրա: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Օդեսայի կենտրոնում այսօր հարյուրավոր մարդիկ էին հավաքվել հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է նաև Սավչենկոն: Հանրահավաքը տեղի է ունեցել հենց քաղաքապետարանի դիմաց: Սավչենկոն ելույթ է ունեցել բեմից:
«Հավաքվածները տարբեր հարցեր էին տալիս, որոնց պատասխանում էր Սավչենկոն: Այդ ժամանակ անհայտ տղամարդիկ փորձել են կոնֆլիկտ սադրել, մասնավորապես՝ սկսել են պատգամավորի վրա հավի ձվեր նետել, սակայն վրիպել են: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց»,- նշվում է հաղորդագրության մեջ: