Ավելի հաճախ արևածաղիկ ուտելու 6 պատճառ
Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև` Հայաստանում արևածաղկի սերմերը միջանկյալ սննդի ամենաժողովրդական տեսակներից են: Սակայն քչերը գիտեն, որ արևածաղկի սերմը առողջության համար օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի.
Արևծաղկի սերմը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը:
Արևածաղկի սերմը ֆիտոէսթրոգեններ է պարունակում, որոնք նվազեցնում են բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը: Բացի այդ, արևածաղկի սերմում օգտակար ճարպային թթուների առկայությունն առանցքային դեր է խաղում խոլեսթերինի մակարդակի կարգավորման գործում, ինչը նվազեցնում է սրտի մի շարք հիվանդությունների ռիսկը:
Արևածաղկի սերմը նվազեցնում է ալկոհոլի հակումը
Եթե մի բուռ արևածաղկի սերմ ուտեք ճաշից առաջ, դա կօգնի նվազեցնել ալկոհոլի հակումը, որը ձեռք է բերվում օրգանիզմում դոֆամինի մակարդակի մեծացման հաշվին, իսկ ալկոհոլի ավելորդ քանակի օգտագործումը նվազեցնում է դոֆամինի մակարդակը, ինչի արդյունքում սպիրտայինի հանդեպ հակումը միայն աճում է:
Արևածաղկի սերմը կալցիումի աղբյուր է
Մեկ բաժակ կովի կաթ խմելը օրգանիզմին կալցիումի նույնպիսի քանակություն է մատակարարում, ինչ 100 գ արևածաղիկը: Այդ պատճառով, եթե Ձեզ դուր չի գալիս կաթը, փոխարենը կարելի է արևածաղկի սերմ օգտագործել:
Արևածաղկի սերմն ամրապնդում է իմունիտետը
Արևածաղկի սերմում պարունակվող սելենն օգնում է ազատ ռադիկալների դեմ պայքարին եւ բջիջները պաշտպանում է վնասվածքներից: Հետևաբար, արևածաղիկը որպես սելենի աղբյուր ո՛չ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև նվազեցնում է վարակի ռիսկը:
Արևածաղկի սերմն օգնում է պայքարել նախադաշտանային համախտանիշի դեմ
Հակաօքսիդանտներով, Е վիտամինով և մագնեզիումով հագեցած արևածաղկի սերմն օգտակար է, որովհետև նպաստում է մկանների աշխատանքի կարգավորմանը: Դա թույլ է տալիս ՆԴՀ-ի դեպքում պայքարել տրամադրության փոփոխությունների և փորի ցավերի դեմ: Ավելին, արևածաղկի սերմը նաև նպաստում է օրգանիզմում երկաթի մակարդակի պահպանմանը:
Արևածաղկի սերմը նպաստում է մազերի աճին
Արևածաղկի սերմը Е վիտամինի բարձր մակարդակ է պարունակում, ինչի շնորհիվ մազերն ավելի խիտ եւ ճոխ տեսք են ունենում եւ ավելի լավ են աճում: Е վիտամինը ո՛չ միայն բարելավում է գլխի մաշկում արյան շրջանառությունը, այլև սնուցում է մազերի արմատները:
Վրեժ Հովսեփյան, Ֆեյսբուք: