Մյունխենի զոհերի մեծամասնությունն անչափահասներ են
Մյունխենի կրակոցների հետևանքով մահացածների մեծամասնությունն անչափահասներ են: Այս մասին հայտնել է Մյունխենի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Մահացածներից երկուսը 15 տարեկան են, ևս 3-ը՝ 14 տարեկան, մեկը՝ 17 տարեկան, մեկը՝ 19, մեկը՝ 20, և մեկը՝ 45»,- հայտնել է Անդրեն Մյունխենում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ոստիկանները հաղորդել են, որ կրակ բացած անձը Իրանի ծագում ունեցող, Բավարիայում ապրող 18-ամյա պատանի է, նման քայլի դիմելու շարժառիթները դեռևս անհայտ են: Ոստիկանության տվյալներով՝ կրակ բացած անձը գործել է միայնակ և հետո հավանաբար ինքնասպանություն է գործել: