Ոստիկանությունը հերքում է Մյունխենում կրակ բացած անձի և «ԻՊ»-ի կապը
Մյունխենում կրակ բացած անձը ծնվել և մեծացել է Բավարիայում, հիմքեր չկան խոսելու նրա և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կապի մասին: Այս մասին հայտնել է Մյունխենի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Կրակ բացած անձը 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Մյունխենում: Նա դպրոցական է, նրա բնակարանում, սենյակում, որտեղ նա ապրում է, հետախուզություն է կատարվել, որի ընթացքում «Իսլամական պետության» հետ կապող ոչինչ չի գտնվել»,- հայտնել է ոստիկանապետը:
Նրա խոսքով՝ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վկայում են կասկածյալի՝ հանրային վայրերում մասսայական կրակոցների հանդեպ ունեցած հետաքրքրությունների մասին: