Զինվածները ոչինչ չեն շահել
Բանակցությունները, կոմպրոմիսը, մամուլի կետ բացելու դիմաց պատանդներ ազատելը:բա ասում էիք՝ էլ ելք չկա: Ստացվում է՝ ելք կա, ավելին՝ ժամանակին կարելի էր ուղղակի խուսափել զոհից, միայն թե, ելքը պետք է տեսնել փակուղու մեջ հայտնվելուց առաջ, ոչ թե սեփական նախաձեռնությամբ մտնել փակուղի ու ասել, թե ելք չկա:
Հետաքրքիր է՝ բա որ ելք չկա, փակուղի ինչպե՞ս եք մտել: Այլ կերպ ասած՝ ելքն այնտեղ է, որտեղ և մուտքն էր: Իսկ դա նշանակում է, որ զինվածները, կոչեք նրանց ահաբեկիչ թե ապստամբ, ոչինչ չեն շահել (ի սկզբանե կանխատեսելի փաստ հաստատեցին հենց իրենք):
Արմեն Մխիթարյան. ֆեյսբուք: