Առեղծվածային սպանություն՝ Երևանում. 49-ամյա որդին կասկածվում է 77-ամյա հորը սպանելու մեջ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Երեկ` հուլիսի 22-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Հալաբյան 9/1 շենքի բնակիչ, 49-ամյա Վալերի Թումասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 21-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել էր նշված հասցե, որտեղ հայտնաբերել էր 77-ամյա Ալավերդի Թումասյանի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն: Եվ այսօր դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա կան բռնության հետքեր: Մանրամասները՝ այստեղ: