Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մովսես գյուղի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ
Հուլիսի 21-ին երեկոյան հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Այս մասին Operativ.am-ին հայտնեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան:
Այս պահին Գյուղում իրավիճակը հանգիստ է: