Կիևի ոստիկանությունը կշրջի հեծանիվներով
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքային ոստիկաններին է նվիրել 100 հեծանիվ:
Այս մասին գրում է «Украинская правда»-ն` հղում անելով Կիևի քաղաքապետարանի մամլո ծառայությանը:
Յուրաքանչյուր հեծանիվ ունի իր վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների հավաքածու և ուտելիքի համար նախատեսված արկղ:
Նշվում է, պարեկային ոստիկանության նոր տրանսպորտը հագեցած է այնպիսի համակարգերով, որոնք թույլ չեն տա դրանք գողանալ:
Ներկայումս Կիևի քաղաքապետարանի շենքի դիմաց արդեն կանգնած են տասնյակ հեծանիվներ: