Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին. Լևոն Մկրտչյան
«Առավոտ»-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում և դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:
«Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ՝ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչն ուղղակիորեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, և դրույքը կիսվում է երեք-չորս հոգու միջև: Համալսարաններում էլ մեկ դրույքով աշխատող դասախոսներ համարյա չկան ու դու մարդկանց չես կարող փողոց նետել, որովհետև աշխատանքից դուրս թողնելուց առաջ մարդուն պետք է ապահովես վերաորակավորմամբ ու գոնե տանելի աշխատանքով:
Եթե այդ հնարավորությունը չկա, կրթական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվություն: Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա՝ իջեցնում է աշխատավարձերը, հնարավորություն չի տալիս կրթության խորությամբ ուսումնասիրությանն, բուհի դասախոս էլ, փոխանակ գիտությամբ զբաղվելու, մի քանի տեղ է մսխում իր ուժերը»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝«Առավոտ» թերթի այսօրվա համարում: