Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունն իրեն բանվոր դասակարգի ներկայացուցիչ է համարում
Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը համարում է իրեն բանվոր դասակարգի ներկայացուցիչ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Ինչպես նշում է թերթը, չնայած արտադրական աշխատողները չեն կազմում երկրում մեծամասնություն, 60%-ն իրեն համարում է բանվոր դասակարգի ներկայացուցիչ: Բրիտանացիների ևս 40%-ը հայտնել են իրենց մասին՝ ինչպես միջին դասի ներկայացուցիչներ: Նմանատիպ պատասխան տվել են երկրի բնակիչները` 1983 թվականին:
Հարցվածների 73%-ի կարծիքով՝ բավականին բարդ է, կամ շատ բարդ է անցնել մեկ սոցիալական կարգավիճակից մյուսին: 2005 թվականին նմանատիպ պատասխան են տվել հարցվողների 65%-ը: