«Brexit»-ը կապված է իսլամաֆոբիայի աճի հետ. թուրք նախարար
Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքները դարձան արմատականության և իսլամաֆոբիայի աճի դրսևորում: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Թուրքիայի նախարարի խոսքին:
«Եվրոպայի համար ամենամեծ վտանգն արմատականության, իսլամաֆոբիայի աճն է: Արմատականները, եթե նույնիսկ ներկայացնում են իրենց որպես Թուրքիայի թշնամի` իրականում, հանդիսանում են Եվրոպայի թշնամին: Դրա վառ օրինակը՝ «Brexitn» է:
Եկել է ժամանակը եվրոպացի քաղաքական գործիչների համար դուրս գալու նրանց ենթակայությունից, բարձրացնել ձայնը և ասել նրանց «ոչ»: Եվրոպան չգտնելով սեփական խնդիրների համար որոշումներ, չի կարող դառնալ հուսալի միջազգային հանրության համար: Եվրոպային պետք է ոգեշնչում, թարմ սկիզբ: Թուրքիան իր ներուժով մեծ դերակատարում կունենա ԵՄ-ի կազմում»,- ասել է թուրք նախարարը: