Օբաման և Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տանը:
Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման հավանություն է տվել Էրդողանի և կառավարության քայլերին՝ նվազեցնել Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը:
Նշենք, որ հունիսի 29-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի շրջանակներում որոշել են քայլեր ձեռնարկել երկկողմանի հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար: Հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: