Մեծ Բրտանիան իր օգնությունն է առաջարկել Թուրքիային
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Թուրքիային օգնություն է առաջարկել օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելու հարցում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Վերջին տվյալներով՝ Ստամբուլի Աթաթուրքի հրապարակում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի, այդ թվում՝ 13 արտասահմանցի: 239 մարդ վիրավորվել է: Երեք մահապարտներ ուղևորների ուղղությամբ կրակ են բացել, որից հետո գործի են դրել պայթուցիկ սարքեր:
«Ես այսօր առավոտյան խոսել եմ նախագահ Էրդողանի հետ, որպեսզի իմ ցավակցությունը հայտնեմ և օգնություն առաջարկեմ»,- հայտնել է Քեմերոնը: