Յուլիա Տիմոշենկոն տատիկ է դարձել
Ուկրաինացի քաղաքական գործիչ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիան մայր է դարձել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկիին, ով այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հենց նոր պատմեցին: Տիմոշենկոն տատիկ է դարձել: Թոռնիկը ծնվել է Կիևում` 3.2 կգ քաշով»,- գրել է նա:
Ըստ ուկրաինական «Вести»-ի, երեխայի հայրը օդեսացի Արթուր Չեչոտկինն է: Սա Տիմոշենկոյի դստեր երկրորդ ամուսնությունն է: Մինչ այդ Եվգենիան 7 տարի ամուսնացած է եղել բրիտանացի ռոք երաժիշտ և ձեռնարկատեր Շոն Քարրի հետ: