«Aerosmith» խումբը հայտարարել է լուծարման և հրաժեշտի շրջագայության մասին
«Aerosmith» խումբը հաստատել է 46 տարվա ստեղծագործական գործունեությունից հետո խմբի լուծարման մասին լուրերը, ինչպես նաև հայտարարել, որ 2017 թվականին տեղի կունենա խմբի հրաժեշտի շրջագայությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NME» պարբերականին:
«Մենք հրաժեշտի շրջագայություն են կազմակերպում, բայց միայն նրա համար, որ եկել է ժամանակը»,-հայտարարել է խմբի մենակատար Սթիվեն Թայլերը և հավելել, որ աշխարհում մնացել է միայն 2 ռոք-խումբ, որոնք ունեն հնագույն պատմություն և պահպանում են իրենց օրիգինալ կազմը: Դրանք են. «Aerosmith» և «Rolling Stones» խմբերը:
Թայլերը խոսել է նաև իր անհատական քանթրի ալբոմի մասին, որը կոչվում է «We're All Somebody From Somewhere»։
Նշենք, որ «Aerosmith» խումբը ստեղծվել է 1970 թվականին՝ Բոստոնում: Վերջին ալբոմը, որը կոչվում էր «Music from Another Dimension!» թողարկվել է 2012 թվականին: