Շտայնմայերը կոչ է արել ԵՄ-ին և Բրիտանիային ավելի ուշադիր լսել միմյանց
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքան ուշադիր նրանք կլսեն միմյանց: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Այս մասին նա հայտնել է լրագրողներին` Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
«Բրիտանիայի և ԵՄ-ի հետ կապված ոչ բոլոր պատասխաններն են դրված սեղանին և ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ուշադիր նրանք կլսեն միմյանց»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքսի երկրների ԱԳ նախարարները հանդիպել են քննարկելու «Brexit»-ը: