Ամուլ կանայք Սյունիքում գտնվող այս քարին պորտով հպվելով` հավատում էին, որ կմայրանան
Պորտաքարի մասին հավանաբար շատերդ գիտեք: Այն գտնվում է Սյունիքում: Իրենից ներկայացնում է քարե կոնաձև ելուստ:
Համաձայն ժողովրդական հավատալիքների, քարն օժտված է պտղաբերելու և բեղմնավորելու գերբնական հատկությամբ:
Ամուլ կանայք այստեղ գալով և պորտով հպվելով քարին՝ հավատում էին, որ վերագտնելու էին մայրանալու կարողությունը:
Այս լուսանկարն արված է 19-րդ դարի վերջին և պատկերում է հենց այդ ծեսը:
Հովիկ Չարխչյան, Ֆեյսբուք: