Մայքլ Դուգլասը պատմել է իր կյանքի ամենամութ օրերի մասին
Դերասան Մայքլ Դուգլասը «Fox News»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր կյանքի ամենածանր ժամանակները եղել են այն ժամանակ, երբ իմացել է քաղցկեղի մասին և իր որդու՝ բանտ նստելու մասին:
Դուգլասը հերքել է այն լուրերը, թե բժիշկները ասել են, որ իրեն մնացել է ապրելու 3 ամիս: Նա ասել է, որ բուժվել է քաղցկեղից և այժմ իրեն շատ լավ է զգում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մայքլ Դուգլասը 71 տարեկան է, նա նկարահանվել է 80 ֆիլմում: 1988 թվականին «Wall Street» ֆիլմում խաղացած դերի համար նա արժանացել է «Օսկար»-ի: