Մերկելը փորձում է սիրաշահել ոչ միայն Թուրքիային, այլև Սաուդյան Արաբիային. Die Welt
Անգելա Մերկելին քննադատում են նրա համար, որ նա փորձում է հրապուրել Թուրքիային, սակայն կա ավելի «դեմոկրատական» երկիր, որին Բեռլինը փորձում է հրապուրել: Դա Սաուդյան Արաբիան է: Այս մասին գրում է գերմանական «Die Welt»-ը:
«Թուրքիան, որի նախագահը գնալով ավելի շատ է իշխանությունը կենտրոնացնում իր ձեռքում, Գերմանիայում դաժան քննադատության է ենթարկվում: Իսկ Սաուդյան Արաբիայի թագավորությունը՝ ծայրահեղ իսլամիզմի երկիր է, որը գլխավորում է աշխարհի առավել անազատ երկրների ցանկը»,- գրում է թերթը:
«Die Welt»-ը գրում է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի՝ Գերմանիա այցի մասին: Նա և Գերմանիայի ԱԳՆ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իրար լավ են ճանաչում և հաճախ հանդիպում:
Գերմանիան փորձում է սիրաշահել Սաուդյան Արաբիային մի պարզ պատճառով: Այն գերմանացիներին պետք է փախստականների ճգնաժամում ոչ պակաս, քան Թուրքիան: