Ֆրանսիայում 7.000 ուղևոր ստիպված է եղել գիշերել երկաթուղային կայարանում
Ֆրանսիայում համակարգչային խնդրի պատճառով 7.000 ուղևոր ստիպված է եղել գիշերել երկաթուղային կայարանում և վագոններում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ուղևորները նշել են, որ դեպքը որպես այդպիսին առաջին անգամ է պատահում ֆրանսիայում:
Միջադեպի պատճառով 13 գնացք սպասել է աշխատանքների վերսկսմանը: Երկաթուղային օպերատորներն ուղևորներին խորհուրդ են տվել կամ սպասել աշխատանքների վերականգնմանը, կամ գումարային փոխհատուցում ստանալ: