Ուշադրությո՛ւն. Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում ճանապարհը դժվարանցանելի է
Բերվածքները դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Դիլիջան-Իջևան
ճանապարհահատվածում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին`
ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից
բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ
հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում):
Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է: